News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Զարմանալի է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը ոմանց կողմից ցավագին է ընկալվել։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 13-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը համոզված է, որ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք վտանգ են պարունակում Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ «Նա հայտարարություններ է ամում գերիների վերաբերյալ, որոնց առջեւ պետությունը որոշակի պարտավորություններ ունի։ Ամենից առաջ այն պարտավոր է վերադարձնել նրանց հայրենիք։ Այնինչ,  խորհրդարանի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, որը ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք է առաջացնում, այլեւ վնաս է հասցնում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անգամ չի բացառվում, որ դա կազմակերպված էր երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից»,- պարզաբանեց Մինասյանը։

Ընդդիմադրի խոսքով՝ վերջին քաշկռտուքը ԱԺ-ում ցայտուն ցույց տվեց, որ օրենսդիր մարմնի ղեկավարը չի հետեւում եւ կարեւոր չի համարում սահմանված կարգին հետեւելը։ «Նա կարեւոր չի համարում ճիշտ քաղաքական կուլտուրա պահելը։ Ավելին, նա ինքն էլ չի փայլում խորհրդարանականների համար սահմանված պատշաճ վարքով»,- նկատեց պատգամավորը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ