News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը


Ադրբեջանից գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի դատարան դիմելուն զուգահեռ հայկական կողմը շարունակում է գործընթացը ՄԻԵԴ-ի շրջանակում, իսկ օրերս նոր ապացույցներ են ներկայացվել եւ որոշում է ընդունվել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ, դատարանն Ադրբեջանից պահանջել է տվյալներ ներկայացնել պահվող անձանց մասին։

Պատասխանելով հարցին, թե ինչու ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին չի պարտավորեցրել վերադարձնել գերիներին, Կիրակոսյանը նշեց, որ դատարանը խնդիրը համարում է ՄՄԻ ոլորտին պատկանող խնդիր, այլ ոչ թե ռասայական խտրականության բոլոր տեսակների կանխարգելման հարցով կոնվենցիա։ Նրա խոսքով՝ հայկական կողմը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը։

Դատարանը վճռել է, որ կոնվենցիայի շրջանակում վերադարձի իրավունք նախատեսված չէ, եւ նման մեխանիզմ կա ՄՄԻ-ում, սակայն այս հիմքով հնարավորություն չի եղել դիմել ՄԱԿ-ի դատարան։

«Մենք գիտեինք, որ նման սցենար հնարավոր է, բայց չէինք կարող չբարձրաձայնել: Գերիների ու պատանդների վերադարձի հարցը մնում է օրակարգում, եւ բոլոր միջոցները պետք է օգտագործվեն»,-վստահեցրեց Կիրակոսյանը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը չնշեց գերիների թիվը, սակայն շեշտեց, որ դատարանը տեղեկություններ է ներկայացրել ինչպես ԱՀ-ի կողմից հաստատված, այնպես էլ չհաստատվածների մասին, քանի որ տվյալներ կան, որ նրանք գտնվում են Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է գերությունից վերադարձածների նկատմամբ հարուցված քրեական գործերին, Կիրակոսյանը նշեց, որ դրանք իրենց աշխատանքի հետ կապ չունեն։ Նա նշեց, որ եթե կան հիմքեր, ապա պետք է լինեն գործեր։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ