News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում անհրաժեշտ է շտապ լուծել բուժկետի բացման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 13-ին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Որոտանում, օրինակ, տեղի բնակիչներին առաջին օգնության ցուցաբերման համար գոնե բուժկետ կա։ «Իսկ ահա Շուռնուխում դա էլ չկա։ Տեղի բնակչուհին, որը գյուղում բուժքույր է աշխատում, առաջին բուժօգնություն է ցուցաբերում տներում, բայց նրա ռեսուրսները սահմանափակ են։ Ընդ որում՝ տեղի վարչակազմի ղեկավարը գյուղապետն է, որը զրկվել է տնից»,- ասաց Թովմասյանը։

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ առողջապահության նախարարությունը պետք է լուծի այս խնդիրը ամենասեղմ ժամկետում։ «Առողջապահության նախարարությունը պետք է գյուղին գոնե շարժական կետ հատկացնի առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, քանի որ եղանակի վատացմամբ պայմանավորված՝ Շուռնուխի բնակիչների համար ավելի է դժվարանալու հասնել Գորիս»,- նշեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ