News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի կողքին է և պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին, որոնք ոչ միայն տնտեսական նշանակություն կունենան, այլև կնպաստեն գործարար կապերի ընդլայնմանը և նոր ներդրումներ կներգրավեն: Համբարձում Մաթևոսյանը ողջունել է «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում, որը նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի ինչպես Երևանի քաղաքային միջավայրի՝ ներկայումս ընթացող որակական փոփոխությանը, այնպես էլ սպասարկման ոլորտի զարգացմանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ընթացող երկկողմ համագործակցությունը «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» և ԱՆԻՖ-ի միջև՝ կարևորելով նմանատիպ հեռանկարային ծրագրերի իրականացումն ու այսպիսի համաշխարհային ցանցերի մուտքը Հայաստան: Ընդգծվել է, որ «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար:

Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը
Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է…
Ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը. Փաշինյան
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի...
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Ամենաշատ