News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարեւոր ներդրում է, որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ։ Այս մասին «Նոր սերունդ – 2021» համաժողովի շրջանակում, դեկտեմբերի 13-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի կարծիքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի դերն ու նշանակությունը անհնար է գերագնահատել։ «Կան կոնկրետ  պայմանավորվածություններ, եւ կա մեր խաղաղապահ զորակազմի կոնկրետ գործունեությունը։ Այն իսկապես  կարեւոր ավանդ է ներդնում, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ եւ ապագայի տեսլականով։ Դա իսկապես խաղաղության եւ պոզիտիվի լուրջ եւ կարեւոր գործոն է այսքան դժվարին իրավիճակում»,- նշեց դիվանագետը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների եւ Ղարաբաղում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ դիվանագետը, մասնավորապես, ասաց. «Կյանքը ցույց կտա»։

Հիշեցնենք, որ կողմերի նախնական պայմանավորվածությամբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղի տարածքում հինգ տարի ժամկետով։ Բայց վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մատնանշեց ռուսական խաղաղապահ զորակազմի անժամկետ ներկայության անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ