News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մոտ 1 ամիս առաջ, 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի էր դիմել, ով տեղեկացրել էր իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ահազանգի հիման վրա գրություն էի ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունս մնացել է անպատասխան։

Այսինքն՝ իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար, իսկ վիրավորում ստացած անձանց խնդիրը կարող է անտեսվել և օրենքի խախտմամբ մնալ անպատասխան։

Իսկ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը։ Ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, անհետ կորածների և գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ։

Գոնե հիշեք, որ պատերազմը չի ավարտվել և երկրի պաշտպանությունը նույն անտեսված մարդկանց ուսերին է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ