News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի ընթացքում հապճեպորեն իր «ավարտին» հասցրեց գործի «վերաքննությունը», մերժեց պաշտպանական կողմերի անխտիր բոլոր միջնորդությունները և բավարարեց դատախազության համարյա բոլոր պահանջները, կասկած չի թողնում արձակված «դատավճռի» քաղաքական բնույթի և հետագծի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գործով դատարանի վճռին:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Իսկ ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան դրվագով առաջին ատյանի կողմից արդարացված Արմեն Բիլյանին վերստին «մեղավոր» հռչակումն ու 25 տարվա ազատազրկման դատապարտումը արդարության վրա «թքած ունենալու» և ցինիզմի գագաթնակետ են:

Բոլորը, ներառյալ նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը գիտեն, որ Արմեն Բիլյանը ոչ մի մասնակցություն չի ունեցել ՊՊԾ գնդի ներսում Մկրտչյանի հետ պատահածին, անգամ դեպքի վայրում չի գտնվել, դեռ չխոսած այն մասին, որ Մկրտչյանը, ընդամենը թեւից վիրավորված, իր ոտքերով դուրս է եկել գնդի տարածքից բայց մի ամիս անց մահացել որովայնում ստացած վերքերից... :

Խոսքս ուղղում եմ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Նոր «դատավճռից» հետո ընդամենն ասել, թե «Արմեն Բիլյանի պատժաչափը խստացվեց»՝ համազոր է ոչինչ չասելու: Բիլյանի պատժաչափն ընդամենը չխստացվեց: «Վերաքննիչը» «վերահաստատեց» ոստիկան Մկրտչյանի սպաննության «մեղադրանքը» և Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, մինչդեռ առաջին ատյանն արդարացրել էր նրան:

Ճիշտ է, Սմբատ Բարսեղյանն էլ է դատապարտված 25 տարվա ազատազրկման, բայց համեմատությունը դրանով ավարտվում է: բոլորի համար պարզ է, որ երկու պարագաները էապես տարբերվում են:

Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատեւ դատապարտմանը:

Հ.Գ. Լրագրողներից ի սկզբանե խնդրում եմ այս կապակցությամբ այլ մեկնաբանությունների համար  չդիմել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկանի սպանության համար. նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Նա մեղավոր ճանաչվեց այլ արարքներում եւ դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, սակայն վերջնական պատիժ նշանակվեց…
Ամենաշատ