News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Չինական Honor ընկերությունը նախագծում է ծալվող սմարթֆոն, որն իր դիզայնով նման կլինի Samsung Galaxy Z Fold3-ին։ GizmoChina-ի փոխանցմամբ՝ նորույթի դիզայնով ռենդերն արդեն գաղտնազերծվել է։

Ակնկալվում է, որ սմարթֆոնը կստանա Honor Magic Fold 5G անվանումը։ Այն կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 256 ԳԲ ներքին հիշողություն։ Հիմնական տեսախցիկը կունենա 108 մեգապիքսել թույլտվություն, իսկ սելֆիի տեսախցիկը կլինի 16 մեգապիքսել։

Ըստ աղբյուրների՝ սմարթֆոնը Cortex A-77-ի հիման վրա ութմիջուկանի պրոցեսոր կստանա։ Գաջեթը կունենա ներքին ութ դյույմանոց էկրան՝ 2200x2480 պիքսել էկրանի թույլատրությամբ։ Սնուցումը կապահովի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը՝ արագ լիցքավորման տեխնոլոգիայով։

Նորույթի դիզայնը նման կլինի Honor 60-ին։ Աղբյուրները նշում են, որ օպերացիոն համակարգի մասին դեռեւս հստակություն չկա։ Կախված թողարկման ամսաթվից՝ դա կլինի Android 11 կամ Android 12:

Աղբյուրներին հայտնի չէ սարքի հայտնվելու ստույգ ամսաթիվը։ Նրանց տվյալներով՝ Honor-ը նախատեսում է ծալվող սմարթֆոն թողարկել 2022 թվականի առաջին եռամսյակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեդվեդեւը «հայհոյել» է «Յանդեքս» նեյրոցանցին եւ պահանջել ընկերության թոփ-մենեջերներին օտարերկրյա գործակալ հայտարարել
«Յանդեքսը» ռուսական ընկերությո՞ւն է....
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել  ֆինանսական գրագիտության թեմայով
Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել...
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Միչիգանի համալսարանի մեքենաշինության, ինտեգրացիոն համակարգերի և դիզայնի պրոֆեսոր Չինեդում...
ԱՄՆ ռազմաօդային ուժերը կստանան էլեկտրական «թռչող մեքենաներ»
Աշխատանքային խումբը կփնտրի ծրագրեր կամ այլ գործողություններ ԱՄՆ բանակի ներսում, որոնք կարող են...
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական ​​դրոնի է վերածել
Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված...
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (ֆոտո)
Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մասնրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ