News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վանաշեն գյուղի բնակչի դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Վեդու բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, երկրորդ աստիճանի հեմոպնևմոթոքսային հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղի 53-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ հիշյալ մարմնական վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է իր հետ նույն հաստատությունում աշխատող, Վեդի քաղաքի 33-ամյա բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս բռունցքով հարվածներ է հասցրել 53-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակով՝ կրծքավանդակի հետին մակերեսին:

2021թ. դեկտեմբերի 11-ին առերևույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով նաև վիճաբանության պատճառը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են տուժողի հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, բացատրություններ են վերցվել մի շարք անձանցից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է
Հրդեհից տուժածներ չկան, և այլ մանրամասներ չհաղորդեց․․․
Արագածոտնում վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ նոր մանրամասներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ասկերանի քաղաքապետն իբր 5 մլն դրամի վնաս է հասցրել Արցախին. քաղաքապետի ազգականը մանրամասնում է
Սա աննախադեպ է, երեւի պատմության մեջ կգրանցվի առաջին նման դեպքը, երբ...
Ամենաշատ