News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Նիկոլն իր վերջին ֆեյսբուքյան գրառմամբ նորից փորձում է մեզ գցել ֆեյսբուքյան իրականության մեջ, որտեղ իրեն հավանում եւ կիսվում են իր գրառմամբ բացառապես դավաճաններն ու թուրքերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Այդ գրառման մեջ ինքը խոսել է ներքին ու արտաքին ուժերի մասին, պետական իշխանության մասին: Այո, Նիկոլը ճիշտ է ասում, կան ներքին ու արտաքին ուժեր, բայց ամբողջությամբ սխալ է ներկայացնում այդ ուժերի գործառույթները: Արտաքին ուժերն այն մարդիկ են, հակահայկական ուժերն են, որոնք օգնեցին իրեն 2018 թվականին զավթել իշխանությունը: Ինքը տվել է բազմաթիվ խոստումներ ու ինքն այդ հակահայկական կոմբինացիայի առանցքային  դեմքերից մեկն է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ա. Մկրտչյանն ասաց, որ երբ խոսում են ներքին ուժերի ու դավադրությունների մասին, դրանք հիմա այս իշխանությունը պահողներն են. «Այն քրեաօլիգարխիան, այն կրիմինալն այս իշխանության ու խուլիգանախմբի գոյության պահանման միակ հենասյունն է: Ինձ որեւէ մեկը չի կարող հակառակը համոզել, որ հունիսի 20-ը նույն ներքին և արտաքին ուժերի համախումբն է, որը շարունակեց Նիկոլ Փաշինյանին տալ իշխանությունը մի բանի համար՝ ինքը ոչ բոլոր հակահայկական խոստումներն է կատարել, ոչ բոլոր հայահայկական գործողություններ է իրականություն դարձրել:

Քանդել է բանակը, չունենք տարածքային ամբողջականություն, ազգային անվտանգություն, բայց դեռ Հայաստանը շնչում է: Հունիսի 20-ին այս խնդիրն են Նիկոլի առաջ դրել ներքին ու արտաքին ուժերը, որոնք հնարավորություն են տվել շարունակել քայքայել Հայաստանը»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը բանակը դարձրել է ելակ համտեսելու կենտրոնի, Ազգային անվտանգության ծառայությունը վերածել է իրեն հայհոյող ֆեյք  բռնողի, ոստիկանությունը՝ ՀՀ քաղաքացիներից բացատրություն պահանջող մարմնի, թե «Նիկոլին ինչու սենց ասացիք, նենց ասացիք, էլ տենց բան չասեք, թե չէ ձեզ համար վատ կլինի», ԱԺ-ն վերածել է ուսապարկերի պահոցի, ովքեր անդեմ, անկամք պատրաստ են ամեն ինչ անել մեկը պարգևավճարի, մյուսը պաշտոնի, երրորդը շանտաժի գնով, իսկ արդարադատությունն էլ վերածել է դհոլչիների շրջանակի: Մեզ համար վարչապետի աթոռը սուտասանի հիմնարկի է վերածվել, որտեղ կա Աննա Վարդապետյան, որը քննիչների տեղը գործ կգրի, կուղարկի դատարան: Իրենք ասում էին՝ ՍԴ-ն էլ պետք է զավթենք, բայց իրենց ցանկություններն այնքան աբսուրդի է հասել, որ չեն կարողանում անգամ իրենց զավթած ՍԴ-ն բավարարել դրանք»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:

Տպել
Ամենաշատ