News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն պահին, երբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր հնարավոր ոչ պետական կառույցներում փորձում է բարձրաձայնել ու խոսել այն խոշտանգումների, սպանությունների մասին, որոնք մեր գերիների նկատմամբ իրականացվում են Բաքվի բանտերում, Նիկոլ Փաշինյանն այստեղ առաջարկում է՝ գերիների համար այլընտրանքը կամ Բաքվի բանտերում խոշտանգումն է, կամ հայկական բանտերում կալանավորումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, դա արվում է նրա համար, որպեսզի որևէ մեկը, թեկուզ արդարացի դժգոհություն չկարողանա, ռիսկ չանի բարձրաձանել. «Որովհետեւ ցանկացած դեպքում Փաշինյանն ունի հետևյալ բանաձևը՝ եթե դուք ձեր մասին ինձ կհիշեցնեք, ձեր մասին կհիշեն իրավապահները, եթե դուք կմտածեք, որ պետք է քննության առնեք այն հանգամանքը, որ ես եմ ասել պետք է նահանջեք, ես եմ ասել չկրակելու բանավոր պայմանավորվածություն կա և այլն, եթե ձեզնից որևէ մեկը փորձի բարձրաձայնել այս իրականությունը, կդառնաք հանցագործներ և քրեական հանցագործության սուբյեկտներ»:

Ըստ Աննա Մկրտչյանի՝ այս համատեքստում բոլորովին զարմանալի չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունը գերիների վերաբերյալ. «Նիկոլը կասի, Ալենը չի ասի՞: Ալենին ինչի՞ են մեքենա առել, Նիկոլից հո պակաս տղա չի՞: Ալենն էլ Նիկոլին իր գերնվիրվածությունն ապացուցելու համար ասում է՝ ոչ միայն Նիկոլն է ասում, որ գերիները հանցագործներ են, ես էլ եմ ասում, ինձ համար իրենք գոյություն չունեն։ Այդ հայտարարություններն իրականում արտահայտում են այն մոտեցումներն ու տեսակետները, որոնք իրենք ունեն», - ասաց Աննա Մկրտչյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ