News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Օպերատիվ hետախուզական միջոցառումների  շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի  դեպք:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում  գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում:

Ստացված տեղեկությունների հիման վրա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 5 բաժնի կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ առ այն, որ նշված տարածքում իրականացվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի հանքարդյունահանում ֆիզիկական անձի` Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ի կողմից: 

Վերջինս այն կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով: Արմավիրի մարզի Արտամետ համայնքի տարածքում գտնվող ընկերությանը պատկանող մոտ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում օգտակար հանածոյի արդյունահանման գործունեությունը կազմակերպվել  է առանց  ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային  մարմիններում  հաշվառում  ունենալու: 

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 հզ խոր. մետր լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ  159 միլիոն դրամ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի մասով  կազմվել է արձանագրություն, որի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերը ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ