News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա լաբը, Street Workout Armenia ֆեդերացիայի և Ստեփանավանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսել են քրաուդֆանդինգ արշավ` Ստեփանավանում բացօթյա մարզահրապարակ կառուցելու նպատակով։ Մարզահրապարակը սպորտը հասանելի կդարձնի յուրաքանչյուրի՝ այդ թվում երիտասարդների, երեխաների և հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։

Ստեփանավանում չկան հանրային բացօթյա մարզահրապարակներ, ինչի պատճառով քաղաքի երիտասարդները, ինչպես նաև հյուրերը զրկված են սպորտով զբաղվելու հնարավորությունից։ Իսկ, ինչպես գիտենք ֆիզիկական ակտիվությունն ուղիղ կապված է երիտասարդների շրջանում ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և հոգևոր առողջության հետ, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունն երիտասարդներին հեռու է պահում վատ սովորություններից, ինչպիսին է ծխելը և ալկոհոլի չարաշահումը։

Հասկանալով առկա խնդիրները՝ ՄԱԶԾ Կոլբա լաբը Street Workout Armenia ֆեդերացիայի և Ստեփանավանի քաղաքապետարանի հետ իրականացնում է քրաուդֆանդինգ արշավ առկա խնդիրը լուծելու նպատակով,։ Գնահատման արդյունքում պարզ դարձավ, որ մարզահրապարակի կառուցման համար անհրաժեշտ է 11, 298 ԱՄՆ դոլար: Հավաքագրված գումարը ծախսվելու է մարզահրապարակի շինարարական աշխատանքների համար։

Մարզահրապարակի մեկ տարվա սպասարկումը կիրականացնի Street Workout Armenia-ն անվճար հիմունքներով, որից հետո Ստեփանավանի քաղաքապետարանը։  Վերջինը նաև տրամադրել է տարածք՝ նախաձեռնությունն իրականացնելու համար։

Անհրաժեշտ միջոցների հավաքագրման դեպքում պլանավորվում է շինարարությունը սկսել 2022թ․ գարնանը, իսկ մարզահրապարակի բացումը իրականացնել 2022թ․ ամռանը։ Նախատեսվում է մարզահրապարակը կառուցել կամ քաղաքի ձախ ափում` մարզադաշտի մոտ, կամ աջ ափում` ծառուղու մոտակայքում։

Մենք հավատում ենք, որ սպորտն առողջ ապրելակերպի գրավականն է և պետք է լինի հասանելի յուրաքանչյուրին, այդ թվում Ստեփանավանի շատ ջերմ ու նպատակասլաց երիտասարդներին։

Տպել
Ամենաշատ