News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ գտնվելով միայնակ, օգտվելով վերջինիս՝ սեքսուալ բնույթի գործողությունների իմաստը չգիտակցելու և դրանց դիմակայելու նրա անօգնական վիճակից, իր նկատմամբ ունեցած վստահությունից, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ՝ 2021թ. հուլիսի 24-ին երեխայի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել երեխայի մորեղբոր կնոջ՝ սենյակ մտնելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է
Հրդեհից տուժածներ չկան, և այլ մանրամասներ չհաղորդեց․․․
Արագածոտնում վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ նոր մանրամասներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ասկերանի քաղաքապետն իբր 5 մլն դրամի վնաս է հասցրել Արցախին. քաղաքապետի ազգականը մանրամասնում է
Սա աննախադեպ է, երեւի պատմության մեջ կգրանցվի առաջին նման դեպքը, երբ...
Ամենաշատ