News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հստակ չգիտեն՝ արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվել է իր «հեղափոխական արժեքներից», թե՝ ոչ։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք նաեւ տեղյակ չեն, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի այն հրապարակումը, որում նշվում է քաղաքապետի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, ճիշտ է, թե՝ ոչ։ «Այդ հարցին ճիշտ կպատասխանեն Հայկ Մարությանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք այդ հարցի պատասխանը չունենք»,-ասաց Ալեքսանյանը։

Բառացի նույնն ասաց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։  

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի խոսնակն արդեն հերքել է հրապարակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ