News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ մինչև իր՝ պաշտոնի ստանձնելը մի քանի անգամ մենք հանդիպել ենք, հանդիպել էինք նաև այս վերջին տարիներին, բայց այդ ամենը չի կարող հիմք հանդիսանալ, որ ես միջնորդեմ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արթուր Ալեքսանյանը, որի անունը գրված է սխալներով, ինքը գեներալ չի, գնդապետ է, հանդիսանում է իմ մարտական ընկերը։ Այդպիսի բան չի եղել։ Ինձ թվում է՝ իրենք դա հատուկ են տարածում, հաշվի առնելով, ինչպես նշվում է՝ Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նշենք՝ «Հայկական ժամանակը» գրել է, թե Հայկ Մարությանը պատերազմի ավարտից հետո դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին եւ խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ: Ըստ «Հայկական ժամանակի»՝  տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ