News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 2-ին, երբ ընտրվեց Ազգային ժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմությունն առաջադրեց բոլոր երկու թեկնածուներին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ խոսքը Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի մասին է, որոնք կալանքի տակ են գտնվում։ «Մենք դեռ այդ ժամանակ ասացինք, որ այն, ինչ կատարվում է Ազգային ժողովում մեր գործընկերների բացակայությամբ, անօրինական է եւ չի համապատասխանում ոչ միայն սահմանադրական դրույթներին, այլեւ ժողովրդավարական արժեքներին»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը եւ Արթուր Սարգսյանը անօրինական ճանապարհով են հայտնվել ճաղերի հետեւում, ինչի մասին վկայում է ՍԴ համապատասխան որոշումը։  

Հիշեցնենք, որ  ընդդիմությունն՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, ներկայացրել է նախագիծ, որով պահանջում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ