News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային կնիքների նախագիծը, որը կսկսի գործել 2022 թվականի ամռանը, Հայաստանին հնարավորություն կտա ձեռք բերել վստահության եւ ազատության որոշակի աստիճան ինչպես փոխադարձ առեւտրի, այնպես էլ իր առեւտրի ընդլայնման հարցում։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Մաքսատ Մամիտկանովը։

Նրա խոսքով՝ էլեկտրոնային կնիքների նախագիծը կօգնի Հայաստանից բեռներին հայտնվել համապատասխան մաքսային տարանցման ընթացակարգի տակ, ապա Եվրասիական տնտեսական միության տարածք մուտք գործելիս՝ անխոչընդոտ հատել սահմանը։

Նա պարզաբանեց, որ Վրաստանում ապրանքները կկնքվեն համապատասխան կերպով եւ անխոչընդոտ մուտք կգործեն ԵՏՄ տարածք, այսինքն՝ նվազագույնի կհասցվեն ստուգման միջոցառումները։

Մամիտկանովը չբացառեց կնիքների կեղծման հնարավորությունը՝  վստահեցնելով, սակայն, որ տեխնիկապես դա իրականացնելը շատ դժվար է։ «Պաշտպանությունն ապահովելու նպատակով պետությունների ղեկավարները համապատասխան հանձնարարականներ են տվել՝ ստեղծելու հատուկ խումբ, որը կզբաղվի տեղեկատվական անվտանգության ապահովմամբ։ 2022 թվականին բոլոր փոփոխություններով պայմանավորված՝ էապես կավելանան ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ առեւտրի ծավալները, եւ, համապատասխանաբար, տնտեսական արդյունքները՝ դրամական արտահայտմամբ»,-նշեց նա։

Նախարարը հավելեց, որ էլեկտրոնային կնիքը բազմակի օգտագործման է, այն կարելի է օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս։ «Միակ սահմանափակումը սարքի մարտկոցի հզորությունն է։ Ժամանակի ընթացքում այն ​​կավելանա։ Կնիքները բեռնված կլինեն համապատասխան փաստաթղթերով, որոնք պետք է դյուրացնեն կարգավորող մարմինների աշխատանքը եւ բիզնեսին հնարավորություն ընձեռեն ավելի արագ շփվել պետական ​​մարմինների հետ՝ մեծացնելով առեւտրային գործողությունների արագությունը եւ փոխգործակցությունը կարգավորող մարմինների հետ: Նավիգացիոն կնիքը գործիք է, որը պետք է օգնի նաեւ բիզնեսին՝ օնլայն ռեժիմով շփվել պետության հետ»,-ընդգծեց պաշտոնյան։

Ներկայիս պայմաններում, նրա խոսքով, սա շատ լավ գործիք է, որը թույլ է տալիս հեռակա կարգով կատարել բոլոր անհրաժեշտ մաքսային գործողությունները։

«Էլեկտրոնային կնիքները պետք է ապահովեն տեղեկատվության լրացուցիչ ծավալ, որն անհրաժեշտ է այլ կարգավորող մարմիններին: Օգտագործված կնիքների քանակի մասին հիմա դժվար է խոսել։ Ամենակարեւորն այն է, որ էլեկտրոնային կնիքները չպետք է թանկ եւ ծանրաբեռնված լինեն բիզնեսի համար: Բոլոր երկրներում արժեքը տարբեր կլինի: Մասնակից երկրների պետական ​​մարմիններն իրենք պետք է կազմակերպեն այս ամենը»,-ասաց նա։ 

Մամիտկանովը հայտնեց, որ մաքսային բլոկի հետ կապված՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակում մի շարք հարցեր կային, որոնք առաջնային պլանում էին. ԵՏՄ-ում բեռնափոխադրումները հետեւելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագիր եւ համապատասխան ընթացակարգերի կատարման ապահովման առանձնահատկությունների մասին համաձայնագիր։ «Այս երկու համաձայնագրերին աջակցել են պետությունների ղեկավարները, եւ այժմ սկսվում է մասնակից երկրների կողմից ստորագրման եւ վավերացման գործընթացը»,-պարզաբանեց նա։

Նախարարը նշեց, որ ապրանքների ցանկը, որոնց համար մակնշումը կկիրառվի, կավելանա, եւ ամբողջ ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի այս գործընթացին։

«Վերջին անգամ քննարկվել է երեխաների համար խմելու ջրի մակնշման հարցը։ Այս ընթացակարգը նախատեսված է ապրանքների անվտանգությունը մեծացնելու համար»,- եզրափակեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
Ամենաշատ