News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  ուղղությամբ` վնասելով այն: Այնուհետև, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, վերջինս նույն փողոցում գտնվող խանութի մոտ, ապա՝ Երևան քաղաքի Արաբկիր 17 և Ռիգա փողոցների հատման վայրում կրակոցներ է արձակել դեպի օդ և դիմել փախուստի:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 10 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի  վրա հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք: Հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաձգաբանական, հետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի` 1983թ. ծնված բնակիչ է:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է
Հրդեհից տուժածներ չկան, և այլ մանրամասներ չհաղորդեց․․․
Ամենաշատ