News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Դատախազությունը տիեզերական մասշտաբի անգրագիտությամբ համեմված տեքստ է տարածել՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը: Այս մասին Facebook-ի իր էջումյ գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտարարությամբ մասնավորապես նշվել է օրինակ.

«...Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից...»:

Սա հայտարարումա մի երկրի դատախազություն, որի Սահմանադրության 48-րդ հոդվածում հստակ նշված է, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Դհոլ խփեք, արա»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ