News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 10-ին Գալշոյան փողոցում բնակարանային գողություն էր եղել: Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել: Այդ ընթացքում ինչ-որ մեկը պատուհանի տակ սանդուղք էր դրել, բարձրացել, տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել պատուհանը և տնից գողացել ոսկյա զարդեր ու փող։ 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողության մասին հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել:

Բայց բնակիչները որևէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել: Բնակարանային գողությունը բացահայտվեց դեպքից երկու ժամ անց՝  Նոր Նորքի քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները։

Դրանք փաստում էին, որ կասկածյալը տուժողի հարևանն է՝ Գալշոյան փողոցի 44-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ