News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն դժգոհ է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձեւաչափով հանդիպմանը վրացական դրոշ է ներկայացվել։

«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդակցությունների տնօրինության մեկնաբանության մեջ, հայտնում է «Առաջին վրացական ալիքը»։

Նշվում է, որ գերատեսչությունը սրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակներով։

«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշման մասին «3+3» տարածաշրջանային ձեւաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձեւաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Նիստից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը ներկայացված չի լինելու հանդիպմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ