News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ցանկացած ագրեսիա» կհանգեցնի Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների։

«Եվրամիությունը միասնական է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում»,- ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժոզեպ Բորելը։ «Նախարարներն այսօր շատ հստակ հայտարարել են, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կունենա քաղաքական հետեւանքներ եւ տնտեսական տեսանկյունից թանկ կարժենա Ռուսաստանի համար։

«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանն իսկապես պատրաստվում է Ուկրաինայի դեմ տոտալ պատերազմի։ Սա աննախադեպ իրադարձություն է, հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ «Սա նշանակում է, որ արձագանքը պետք է աննախադեպ լինի նաեւ արեւմտյան երկրների կողմից»։

ԵՄ դիվանագետները Reuters-ին ասել են, որ քննարկումները կենտրոնացած են պատժամիջոցների հնարավոր աստիճանական ավելացման վրա՝ սկսած ճանապարհորդությունների հնարավոր արգելքներից եւ ռուս քաղաքական գործիչների ակտիվների սառեցումից մինչեւ Ռուսաստանի հետ ֆինանսական ու բանկային կապերի արգելք:

Նաեւ պատժամիջոցների թիրախ կարող է դառնալ «Հյուսիսային հոսք-2» գազատարը՝ դրա շահագործումը կանխելու համար, ինչպես նաեւ մեծ թվով ռուսական պետական պաշտպանական եւ էներգետիկ ընկերությունները կամ բնական գազի մատակարարման պայմանագրերը։

ԵՄ ներկայացուցիչներն ասում են, որ նման քայլերը, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն միայն այն դեպքում, եթե ռուս զինվորականները փորձեն «ներխուժել» Ուկրաինա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ