News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի աննախադեպ ճնշման ներքո։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին պարտադրվում է այսպես կոչված «խաղաղության օրակարգ», որը ենթադրում է Երեւանի կողմից հավելյալ զիջումներ։ «Սա ավելի շատ ոչ թե խաղաղություն է, այլ սրընթաց անցում նոր պատերազմի։ Այս դեպքում չի կարող լինել տարածաշրջանային խաղաղություն, երբ անտեսվում են կողմերից մեկի շահերը, իսկ օրակարգը թելադրվում է ուժի կիրառմամբ, ընդ որում, հաշվի առնելով տարածաշրջանի այլ երկրների շահերը»,-պարզաբանեց Ավետիսյանը։ Նրա կարծիքով՝ նման գործընթացը շուտով կարող է հանգեցնել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կորստի։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երեւանն ու Անկարան փոխադարձ հիմքով, հարաբերությունների կարգավորման շրջանակում կնշանակեն իրենց բանագնացներին։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ խոսնակը ողջունել է Չավուշօղլուի հայտարարությունը։

ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստանը երկխոսություն անցկացնելու համար կնշանակի իր հատուկ ներկայացուցչին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ