News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեկ հայտարարվեց, որ եւ Հայաստանը, եւ Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության ծվալման համար, եւ հայտնի ֆիլմը հիշելով, ասում են՝ բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ ավելի սերտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում հայաստանի կողմից եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որեւէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ. «Անշուշտ, պետք է տարբերակել նորմալ պայմաններն ու այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում, եւ հնչեցվող նոր նախապայմանները Հայաստանի նկատմամբ: Շատ կարեւոր է, որ մեր ԱԳն-ի գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները: Ես այսօր ուշադրություն դարձրի, որ ԱԳՆ խպոսնակը հայտարարել է, որ առանց որեւէ նախապայմանների է լինելու: Մյուս կողմից տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց 3+2 գործընթացին, եւ ես հուսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այն սպառնալիքները, այն մարտահրավերները որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,-ընդգծեց նախկին նախարարը:

Հարցին, թե որքանով կարող է այդ նոր ֆորմատը խանգարել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, Արա Այվազյանը պատասխանեց. «Պաշտոնական Երեւանի կողմից հայտարարվում է, որ 3+2 ֆորմատը չպետք է կրկնի գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատներում, բայց մեզ քաջ հայտնի է եւ Անկարայի, եւ Բաքվի հայտարարություններն ու նպատակները: Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ