News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդները փորձում են համոզել ԵՄ-ին թույլ տալ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները, սակայն ակնկալվում է, որ նրանք միայն աջակցության երաշխիքներ կստանան «ռուսական ցանկացած հնարավոր ագրեսիայի» դեպքում, հայտնում է Reuters-ը։

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նաեւ ընդգծում է նախկին խորհրդային վեց հանրապետությունների նկատմամբ ԵՄ մոտեցման սահմանափակ հաջողությունը: 

«Վեց երկրներից Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ներքաշված են Մոսկվայի հետ տարածքային վեճերում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մասնակցում են գագաթնաժողովին, բայց չեն ձգտում ԵՄ անդամակցության։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով տուժել է արեւմտյան պատժամիջոցներից մարդու իրավունքների խախտումների պատճառով, մնացել է լուսանցքում»,-նշում է գործակալությունը։

«Մեր նպատակն է լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը»,-Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում ԵՄ-ն առաջարկում է գումար, տեխնիկական աջակցություն եւ ազատ առեւտուր, բայց ոչ անդամակցություն:

Չորեքշաբթի օրը կայացած գագաթնաժողովից առաջ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Արեւմուտքին թույլ տալ միանալ Ատլանտյան դաշինքին՝ նպատակ, որին ձգտում է Ուկրաինան, բայց ոչ Մոլդովան:

«Յուրաքանչյուր պետություն ինքնիշխան իրավունք ունի ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը»,-ասել է Ղարիբաշվիլին։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ իր երկիրը ձգտում է անդամակցել ԵՄ-ին եւ Ռուսաստանին տեղեկացրել է իր մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Economist. ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի
ԵՄ-ի հաջորդ քայլը կարող է լինել Չինաստանի դեմ նոր «զենքի»՝ այսպես կոչված, «միջազգային գնումների գործիքի» օգտագործումը
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների պատվիրակությանը
Մեծ պատիվ է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունում...
Կոբախիձե. ԱՄՆ եւ ԵՄ որոշումը չի համապատասխանում մեր ակնկալիքներին հարաբերությունների վերալիցքավորման առումով
ԵՄ եւ ԱՄՆ որոշումը չի համապատասխանում Վրաստանի ակնկալիքներին...
Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. նախկին փոխարտգործնախարար
Եվրամիությունում չեն սպասում Հայաստանին, թեեւ ողջունում են նրա ձգտումը...
ԵՄ-ում Օրբանի այցը ՌԴ անվանել են Եվրամիության օրենքների խախտում. FT
Օրբանի այցը ՌԴ ԵՄ օրենքների խախտում է...
Գերմանիայի դեսպան. մենք վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ
Կարեւոր թեմա Վրաստանի համար...
Ամենաշատ