News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ