News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ տալու հարցի շուրջ քննարկումներին։

Վերջին շրջանում սկսել է քննարկվել Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Ինչպե՞ս կմեկաբանեք դա։

«Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի 109-րդ հոդվածով: Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում, որի կայացումից առաջ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսված են խորհրդակցություններ՝ նաև նշյալ քայլի տնտեսական նպատակահարմարությունը պարզելու նպատակով: Այս պահի դրությամբ որևէ պետության կողմից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա»:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։

Դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական էր գնահատել Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը` ասելով, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Այս պահի դրությամբ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։ Եվս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Եվրասիական տնտեսական միությունը ձևավորվել է Մաքսային միության հիմքի վրա՝ 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրով: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանը անդամակցում է ԵԱՏՄ-ին 2015 թ. Հունվարի 2-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ. Նիկոլ Փաշինյան
Ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի...
Միշուստինը հայտարարել է Արեւմուտքի կողմից ԵԱՏՄ առանձին պետությունների վրա ճնշումների ուժեղացման մասին
«Հնգյակի» առանձին պետությունների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ճնշումն ուժեղանում է․․․
Միշուստինն առաջարկել է ԵԱՏՄ-ում ընդլայնել ազգային արժույթների կիրառումը
ՌԴ վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին առաջարկել է արագացնել անցումը սեփական միջազգային ֆինանսական հաշվարկային մեխանիզմներին...
Ռուսաստանը կչեղարկի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումները. Sputnik Արմենիա
Մեզ տեղեկացրել են, որ սահմանափակումները կչեղարկվեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլեւ ընդհանուր առմամբ բոլորի համար...
ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստ են գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ
Նրանց հուզող հարցերին պատասխանելու նպատակով...
Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքների մատակարարման պայմանագիրը
Կողմերը հաստատում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների ցանկը...
Ֆոտոռեպորտաժներ