News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ բեկանել Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումը, ինչից հետո Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել էր ՔԿՀ եւ կրկին կալանավորվել։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ