News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վանի նահանագապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե Վանի Բաշքալե շրջանում գտնվող եւ 1915-ից հետո լքված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին կվերանորոգվի եւ կբացվի հոգեւոր զբոսաշրջության համար։

Թուրքական Turizmhaberleri կայքի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետը այցելել է Բաշքալեի շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի եւ տեղում ուսումնասիրել այն։ Վանի նահանգապետը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ եկեղեցու պատերի զարդաքանդակները չեն կորցրել իրենց յուրահատկությունը։

Մունիր Քարաօղլուն համապատասխան մարմիններին հրահանգել է զբաղվել եկեղեցու վերանորոգման աշխատանքներով։ Եկեղեցու վերանորոգման աշխատանքների կազմակերպման համար զեկույց է կազմվել, որից հետո սկսվել են վերանորոգման նախնական աշխատանքները։

Նշենք, որ այս տեղեկությունը հրապարակած բոլոր թուրքական լրատվամիջոցները չեն հիշատակել, որ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին հայկական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ