News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի իշխանությունները հայտարարել են ամանորյա գիշերը Ելիսեյան դաշտերում հրավառությունների եւ տոնական միջոցառումների չեղարկման մասին՝ COVID-19-ի տարածման պատճառով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է քաղաքապետարանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փարիզի իշխանությունները, կառավարության հայտարարության համաձայն, ոստիկանության պրեֆեկտուրայի եւ սանիտարական իշխանությունների առաջարկությամբ, հայտնում են, որ Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումներ չեն անցկացվի»,- ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չեղարկման ենթակա են դիջեյի ելույթը եւ պիրոտեխնիկայի շոուն։

Ուրբաթ օրը երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Պաշտպանության խորհրդի նիստից հետո, որում քննարկվել է երկրում սանիտարահամաճարակային իրավիճակը, հայտարարել է ամբողջ երկրում տոնական միջոցառումները չեղարկելու մասին։

Ֆրանսիան COVID-19-ի հինգերորդ ալիքն է ապրում։ Անցած չորեքշաբթի հայտնաբերվել է մոտ 63,5 հազար վարակակիր։ Նման ցուցանիշներ հանրապետությունում ապրիլից չեն գրանցվել։ Իշխանություններին մտահոգում է «օմիկրոն» կորոնավիրուսային նոր շտամի սրընթաց տարածումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ