News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում: 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL). «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս:  2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարան. «եվրոպագիտության» մագիստրոս: 2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ: 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան ներկայացնելու է թուրք փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը։

Թուրք բարձրաստիճան դիվանագետը Թուրքիայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում է 1984-ից՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ:

2006-2008թթ. Թուրքիայի ԱԳՆ-ում զբաղեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2008-2010թթ. նշանակվել է արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում:

2012-2014թթ. նույն առաքելությունն է իրականացրել Ճապոնիայում, իսկ 2014-2021թթ. դեսպան է եղել ԱՄՆ-ում: Ընթացիկ տարվա փետրվարի 23-ին Քըլըչը վերադարձել է Թուրքիա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ