News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հաջորդ նիստը տեղի կունենա Թուրքիայում. Անկարան հույսը ունի, որ Վրաստանը կմասնակցի դրան։ Այս մասին կիրակի Իսլամաբադում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 17-րդ արտահերթ հանդիպման արդյունքներով, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«[Ադրբեջանի արտաքին գործերի նախարար] Պարոն Ջեյհուն Բայրամովը եւ ես քննարկել ենք [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիեւի եւ [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, «3+2» հարթակի նիստը Մոսկվայում, որն անցկացվել է փոխարտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը դրան չի մասնակցել, սակայն մենք հույս ունենք, որ նա կմասնակցի հաջորդ նիստին, որը, ինչպես ակնկալում ենք, կանցկացվի Թուրքիայում»,- ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավարը։ Ելույթը հեռարձակվել է Twitter-ի նրա պաշտոնական էջում։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ