News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ռոումինգի սակագները նախատեսվում է մինչեւ 2025 թվականը հնարավորինս նվազեցնել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին կիրակի օրը հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցային եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շակկալիեւը՝ բելառուսական СТВ հեռուստաալիքի «Շաբաթ» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Դա չի լինի զրոյական ռոումինգ, դա նշանակում է, որ ռոումինգի սակագները առավելագույնս մոտ կլինեն տնայիններին։ Մինչեւ 2025 թվականը մենք ակնկալում ենք այս նվազեցումը»,- ասել է ԵՏՀ ներկայացուցիչը։

Նա կարեւոր է համարել ԵԱՏՄ շրջանակներում պետական գնումների շուկայի զարգացման վերաբերյալ ընդունված որոշումները։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով ծագման երկրի որոշման նոր կանոններ են ընդունվել։ Սրանք այն կանոններն են, որոնցով կարելի է որոշել, որ ապրանքն արտադրվել է միության տարածքում եւ <...> կարող է առանց տարատեսակ խոչընդոտների եւ ձգձգումների մասնակցել հինգ երկրների պետական գնումներին»,- նշել է Շակկալիեւը։ «Սա իրականում շատ կարեւոր է, քանի որ մեր երկրների նախագահները խնդիր են դրել ավելացնել առեւտրաշրջանառությունը, նվազեցնել արգելքները, իսկ պետական գնումների շուկան կազմում է 130 միլիարդ դոլար, սա շատ լուրջ ծավալ է»,- ասել է ԵՏՀ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ