News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն 14 տարի, աուտիզմ ունեցող երեխաներին օգտակար լինելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (ԵԶՄԿ): Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրակացվող՝ Վիվա-ՄՏՍ-ի ծրագրերը, գործընկեր կազմակերպությանը թույլ են տալիս առավել արդյունավետ իրականացնել կենտրոնի առաքելությունը. աուտիզմ ունեցող երեխաներին ապահովել նորագույն արդյունավետ թերապևտիկ ծառայություններով, ուսումնական լավ պայմաններով, զարգացնել երեխաների ինքնուրույնությունն ու բարելավել նրանց և ընտանիքների կյանքի որակը:

Կարևոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է  կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը: 2007-2021թթ տարիների համագործակցության ընթացքում, ընկերությունը հատկացրել է ավելի  քան 189 մլն դրամ՝ կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում՝ աուտիզմ ունեցող երեխաներին հատուկ վերականգնողական թերապիա տրամադրելու համար:

Երեխաների զարգացման միջազգային կենտրոնն՝ իր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, 2010 թվականից ներառական կրթական մոդել է ներդրել Մորգենթաուի անվան №126 հիմնական ներառական դպրոցում:

2020 թվականի մարտի ամսից, COVID-19 համավարակի պատճառով, ԵԶՄԿ-ն անցել է հեռավար աշխատանքի: Վիվա-ՄՏՍ-ի աջակցության արդյունքում, արտակարգ պայմաններում՝ կենտրոնին հաջողվել է վերակազմակերպել գործունեությունն ու իրականացնել չափազանց բարդ և անհավանական աշխատանք: Պահանջվել են մեծ ջանքեր՝ մասնագետների անմիջական վերահսկողությամբ ծնողներին խորհրդատվությամբ ապահովելու, տեսազանգերով նրանց ուղղորդելու և յուրաքանչյուր երեխայի վարքագծում արդյունք ստանալու համար:

Հեռավար հարթակում, հնարավորության սահմաններում, իրականացվել են երեխաների վարքի առցանց դիտարկումներ, տրվել են անհատական ցուցումներ: Իրականացվել են թե՛ մասնագետների, թե՛ ծնողների վերապատրաստման դասընթացներ:

«Խնդիրը, որը դրված է այս կենտրոնի մասնագետների առջև՝ բարդ է և պատասխանատու: Համավարակը մեծ մարտահրավեր հաղթահարելու նշաձող սահմանեց բոլորիս համար: Հեռավար աշխատանքի առանձնահատկությունները նոր հմտություններ էին պահանջում, և դժվար էր պատկերացնել, թե նեղ մասնագետն ինչպես է անմիջական օգնություն ցույց տալու կենտրոնի երեխաներին՝ առանց անմիջական կամ գործիքային միջամտության: Բայց մենք հավատացինք տարիների մեր գործընկերնեին և մնացինք նրանց կողքին: Ուրախ եմ արձանագրել, որ դա տվել է իր արդյունքը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2020 թվականի ընթացքում ծրագրում ընդգրկվել է 82 երեխա, որից 20-ը՝ տանն իրականացվող՝ վաղ միջամտության ծրագրում: Մյուսների հետ աշխատանքներ են տարվել կենտրոնում և ներառական կրթության շրջանակում: Երեխաներից 14-ը եղել են Արցախից: Ընթացիկ տարում ծրագրում ընդգրվել է 55 երեխա:

Աուտիզմն առողջության գլոբալ ճգնաժամ է, որը չի ճանաչում սահմաններ. այն չի ճանաչում ազգություն, էթնիկական կամ սոցիալական կարգավիճակ: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը սկսի ճանաչել այս խնդիրը և գործել թե՛ միջազգայնորեն և թե՛ հասցեական մակարդակներում՝ այս խնդրի հետ անմիջապես առնչվող այդ անձանց և ընտանիքների կենսակերպը բարելավելու համար:

Այսօր աուտիզմը ճանաչվել է որպես համընդհանուր զարգացման խանգարում, որն ախտահարում է երեխաներին:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ