News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը Աստանայի ձեւաչափով բանակցություններում թուրքական կողմին հայտարարել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը լուծելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով` բոլոր կողմերը շահագրգռված են Սիրիայում իրավիճակի կայունացմամբ, ինչի պատճառով «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրները (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) խոսում են Սիրիայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն իրենց հանձնառության մասին։

«Բայց, ինչպես տեսնում ենք, կան դժվարություններ, դրանք պետք է լուծվեն»,- ասել է Լավրենտեւը Թուրքիայի արտգործնախարարության երկկողմ քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրեն Ունալ Սելչուկի գլխավորած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Լավրենտեւի գլխավորած ռուսական պատվիրակությունն արդեն երկկողմանի բանակցություններ է անցկացրել Սիրիայի եւ Իրանի կառավարությունների պատվիրակությունների հետ։

Իրանական պատվիրակության ղեկավար Ալի Ասղար Հաջին Լավրենտեւի հետ բանակցություններից հետո լրագրողներին պատմել է Սիրիայում իրադարձությունների զարգացման հարցում Մոսկվայի եւ Թեհրանի դիրքորոշումների մոտ լինելու մասին։

Դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանում մեկնարկել են «Աստանայի» ձեւաչափով բանակցությունները Սիրիայում կարգավորման հարցով։ Խորհրդակցություններին, որոնք կտեւեն երկու օր, մասնակցում են երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նաեւ` Սիրիայի կառավարությունը, սիրիական զինված ընդդիմությունը եւ ՄԱԿ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քուրդ մարտիկների եւ ԱՄՆ զինվորականների համատեղ պարեկախումբը Սիրիայի արեւելքում վնասվել է ականի պայթյունից
Սիրիայի արեւելքում ականի պայթյունից քուրդ մարտիկներ եւ ամերիկացի զինվորականներ են տուժել
Թուրքիան հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակը Իդլիբում խնդիրների չի հանգեցրել
Կարող ենք ասել, որ լուրջ փոփոխություններ չեն դիտարկվում․․․
Թուրքական զորքերը եւ անօդաչուները հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Աբու Ռասեյն շրջանի ուղղությամբ․ ԶԼՄ
Ականանետներից եւ նռնականետներից կրակն արձակվել է 2019թ․ թուրքական զորքերի կողմից ստեղծված սահմանային անվտանգության գոտուց․․․
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հետ եւս կարգավորել հարաբերությունները. Cumhuriyet
Իսկ Հայաստանի հետ կարգավորման քայլերը համակարգվում է Ադրբեջանի հետ միասին....
Հայաստանը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել...
Թուրքիան դիտարկում է Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը․ ԶԼՄ
Ըստ լրատվամիջոցի՝ քննարկումները կներառեն երեք կարեւոր թեմա՝ սիրիական պետության միասնական կառուցվածքի պաշտպանություն, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում եւ փախստականների անվտանգ վերադարձի ապահովում․․․