News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաեւի անունը կրող այգու բացումից հետո դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կադիրովը նաեւ կոչ է արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին որոշել, թե արդյոք ինքը կողմ է «թափանցիկ եւ ազնիվ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ»:

Ըստ մի քանի ԶԼՄ-ների՝ դեկտեմբերի կեսերին Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կորֆեզ քաղաքում բացվել է այգի, որն անվանակոչվել է չեչեն անջատողականների առաջնորդ, Իչկերիա Չեչենական ինքնահռչակ Հանրապետության (ԻՉՀ) նախագահ Ջախար Դուդաեւի անունով։

«Ինձ են դիմել Չեչնիայի Հանրապետության խորհրդարանի, իրավապահ մարմինների եւ հոգեւորականների ներկայացուցիչներ՝ խնդրելով արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք կոծկում են Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչներին, այնուհետեւ համացանցում ցեխ են շպրտում երկրի եւ հանրապետության ողջ ղեկավարության վրա։ Դիմում եմ նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ Թուրքիայի իշխանությունների ներկայիս գործողություններն ուղղակի սպառնալիք են դարեր շարունակ զարգացող ռուս-թուրքական հարաբերությունների համար։ Պետք է ուշադրություն դարձնել սրան եւ կանխարգելիչ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նման դրսեւորումների դեմ»,- գրել է Կադիրովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ