News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարզային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։

Նրա խոսքով` քննարկման բերված տարբերակներից մեկն այն է, որ չսպասենք Մեղրի եւ Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը։ Մասնավորապես, առաջարկվել է Նախիջեւանով կապ բացել դեպի Իրան, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր, որ շինարարությունը կարող է երեք տարի տեւել։

Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմի համար ցանկալի է ապաշրջափակման ցանկացած հնարավորություն, որը հնարավոր է իրականացնել առկա ենթակառուցվածքների օգնությամբ։ «Սակայն դա դեռեւս բանակցությունների առարկա է, եւ ես դեռ չեմ կարող խոսել այն մասին, թե ինչ համաձայնության կգանք»,- պարզաբանեց փոխվարչապետը։

Քննարկվել է նաեւ երկրի հյուսիս-արեւելքով անցնող եւս մի՝ Իջեւան-Ղազախ երկաթուղու բացման հնարավորությունը։ «Այնուամենայնիվ, այս փուլում դիտարկվում են ամենաիրատեսական նախագծերը, որոնք ծախսերի եւ արդյունքների ողջամիտ հարաբերակցություն են տալիս։ Չնայած օրակարգից ոչ մի տարբերակ չի հանվել, այնուհանդերձ, այժմ քննարկում են բանակցությունների այս փուլում կիրառելի հարցեր»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաեւ հավելեց, որ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը մինչ այժմ դիտարկվել է միայն հայեցակարգային մակարդակում՝ առանց որեւէ մանրամասնության։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ