News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Միանշանակ պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը գաղտնի պայմանավորվածություններ է ունենում, փաստաթղթեր է ստորագրում, որի մասին ո՛չ հասարակությունը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ Սահմանադրական դատարանը տեղյակ չեն լինում։ Այս մասին NEWS.amTALK TIME հաղորդման տաղավարում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով 2020թ․ դեկտեմբերին Սյունիքի ուղղությամբ մի քանի կիլոմետր ՀՀ զորքերը հետ քաշելուն, որի հետեւանքով Սյունիքի ողջ արեւելյան հատվածը վերածվեց ադրբեջանի հետ առաջնագծի։

Նախորդող ամիսներին ՀՀ պետական գերատեսչությունները հակասական կամ անորոշ պատասխաններ էին հնչեցնում այն հարցին, թե ում հրամանով եւ իրավական ինչ հիմքով է զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու որոշում կայացվել։ Գեղամ Մանուկյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ հակասական պատասխաններ են ստացվել նաեւ իրենց՝ տարբեր գերատեսչություններ հասցեագրած հարցումներին։ Եթե Մանուկյանի՝ ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան նախարարը հայտնել էր, որ այդ հարցը ՊՆ-ի իրավասության տիրույթում չէ, ապա ԳՇ պետ Արտակ Դավթյանն իրեն ուղղվա նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ զորքերի հետ քաշումը տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ Պաշտպանության նախարարների՝ 2020թ․ դեկտեմբերին։ Պատգամավոր Մանուկյանը նշել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ հրապարակել՝ ելնելով սահմանված գաղտնիության ռեժիմից։ Ավելի ուշ նույնաբովանդակ մեկ այլ հարցմանն ի պատասխան Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր պատգամավորին, որ առկա է ՀՀ եւ ՌԴ ՊՆ-ների միջեւ ստորագրված փաստաթուղթ, բայց այն, ելնելով գաղտնիության ռեժիմից, չի կարող հրապարակվել։

«Սյունիքի դեպքում 1 տարի շարունակ ուղղակի ստել են, Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր, թե ինքն է տվել այդ հրամանը, հետո խուսանավում էր՝ ասելով՝ ի՞նչ կարեւոր է՝ պայմանավորվածությունները գրավո՞ր են, թե բանավոր։ Այդպես չէ՛, գաղտնի թուղթ են ստորագրել, որը գաղտնի գրիֆի տակ է, ամբողջ փաստաթուղթը չեմ կարող հրապարակել, որովհետեւ գաղտնիության արգելք կա։ Բայց փաստն այն է, որ թուղթ են ստորագրել՝ շրջանցելով բոլորին, իսկ դա իրավական հետեւանքներ է ենթադրում։ Եթե այսօր Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը մերը չէ՝ թուրքն է եկել, նստել, բենզալցակայան է բացել, մաքսակետեր է դրել, դա մեկ պատճառով է եղել՝ այս իշխանությունն անմեղսունակ է եղել նույնիսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո՝ հայկական շահը պաշտպանելու հարցում։ Դրա համար էլ զիջելով թուրքին բերել, հասցրել են Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Քննություն, միեւնույնն է, լինելու է, վստահ եմ, պարզվելու է, որ ՀՀ գերատեսչություններից գաղտնի է ստորագրվել դա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ