News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենը պատրաստվում է առաջին Սուրբծննդյան տոները ԱՄՆ նախագահի պաշտոնում անցկացնել Սպիտակ տանը, հարազատների եւ մերձավորների հետ։ Այս մասին լրագրողների համար ավանդական ճեպազրույցում տեղեկացրել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Վաղը դուք կտեսնեք նրան։ Մենք դեռ լրամշակում  ենք նրա ժամանակացույցը, բայց վաղը նա կլինի այստեղ՝ Սպիտակ տանը, աշխատանքի մեջ»,- թղթակիցներին ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։

«Նա, իհարկե, Ծննդյան տոները կանցկացնի Սպիտակ տանը, ընտանիքի հետ։ Եվ նա նաեւ ինչ-որ ժամանակ Ծննդյան տոների եւ Ամանորի միջեւ կանցկացնի Դելավերում»,- ավելացրել է Փսակին։ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում է գտնվում Բայդենի տունը։ Սուրբ ծնունդը Միացյալ Նահանգներում նշում են գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 25-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ