News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին 60-ամյակի կապակցությամբ։ 

«Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում, դարձել է ուժեղ եւ ազդեցիկ պետություն, որը վճռականորեն պաշտպանում է իր շահերը միջազգային մակարդակով»,-ասվում է հաղորադգրության մեջ։

Բելառուսի նախագահը նշել է Մինսկի եւ Բաքվի միջեւ ռազմավարական գործընկերության հաջող շարունակությունը։ «Վստահ եմ, որ հետագա խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացումը ամուր հիմք կդառնա բազմակողմ համագործակցության ամրապնդման համար»,-ասվում է Լուկաշենկոյի նամակում, որի տեքստն այսօր հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Սակայն Ալիեւի ծննդյան օրը, համենայնդեպս, ըստ հանրությանը հասանելի տեղեկությունների, դեկտեմբերի 24-ին է։ Ալեքսանդր Լուկաշենկոն շտապել է եւ չափից ավելի ջանացել։

Ժողովուրդն ասում է՝ ծննդյան օրը նախօրոք շնորհավորելը վատ նշան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ