News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կարող եմ ասել, որ երկաթուղային հաղորդակցության հետ կապված ամեն ինչ, նախաձեռնությունները, որոնք հաջորդում են բրյուսելյան հանդիպումների արդյունքներին, զարգացնում են այս տարվա նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարությունները։

«Առարկայական քննարկումները շարունակվում են երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այս մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ տրանսպորտային կապերի վերականգնումը։ Ինչպես պայմանավորվել են պետությունների ղեկավարները, մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ մեկնարկի ուղղությամբ…Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնք արվում են, դրանք բոլորը պետք է ունենան նույն նպատակը, որի մասին մենք խոսում ենք: Չի կարելի ասել, թե մենք չենք ֆիքսում խնդիրները։ Մենք դրանք ոչ միայն ֆիքսում ենք, այլեւ աշխատում դրանց վրա, սակայն, այնուամենայնիվ, կարեւոր է ստեղծել համապատասխան մթնոլորտ։ Բոլորս դա տեսնում ենք, հասկանում, առանձին եւ կոլեկտիվ զրուցում եւ այլն․․․Տեղեկատվական ոլորտում հստակ պետք է ցույց տանք, որ կան նաեւ դրական կողմեր, այլ ոչ թե խնդրային հարցերը դարձնենք հիմնարար․․․»,-ասել է Զախարովան։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցակետային ռեժիմները պետք է համընկնեն։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցակետային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (2020 թվականի նոյեմբերի 9-ի) հստակ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանն ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապն Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ»,-դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ալիեւը։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է փակուղի տանել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցը․ «Լաչինի միջանցքի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման միջեւ զուգահեռներ տանելու Ադրբեջանի նախագահի փորձերը որեւէ կապ չունեն մինչ այժմ տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի են Հայաստանի համար»։

Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով որոշվել է փոխադարձության սկզբունքով սկսել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ