News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ղազախստանի առեւտրաարդյունաբերական պալատները միմյանց համար կբացեն իրենց առեւտրային տները։ Այս մասին «Առեւտուր եւ զարգացում. հաշվարկներ ազգային արժույթներով՝ որպես փոխադարձ առեւտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Քիշնեւ տեսակամրջի ժամանակ հայտրարարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ գծով ղեկավար Կարեն Իվանովը։

Նման առեւտրային տների բացման մասին պայմանավորվածությունը, նշել է Իվանովը, ձեռք է բերվել տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին Նուր-Սուլթանում։

«Հայաստանի եւ Ղազախստանի ձեռնարկատերերը կկարողանան իրենց ապրանքներն ուղարկել առեւտրի տներ, ինչպես նաեւ ինքնուրույն որոշել դրանց վաճառքի գինը։ Առեւտրի պալատը կօգնի նաեւ ապրանքների առաքման հարցում։ Պայմանը մեկն է՝ ներկայացնել միայն սեփական երկրում արտադրված ապրանքը եւ ոչ մի դեպքում չվերավաճառել ուրիշինը»,- պարզաբանել է Առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը։

Բացի այդ, պալատները բիզնեսին կապահովագրեն չվճարումներից։ Եթե, օրինակ, ապրանքը վաճառվի, եւ ինչ-ինչ պատճառներով գումարը չփոխանցվի, բիզնեսը երաշխիքային վճար կստանա։

«Այս բոլոր միջոցառումները, կարծում եմ, կբարձրացնեն բիզնեսի վստահության մակարդակը մեր նախագծի նկատմամբ։ Իհարկե, մասնավոր բիզնեսը կարող էր նման առեւտրի տուն բացել, բայց որքան էլ նրանք վստահում են բիզնեսին, պետությանը, միեւնույնն է, զգալիորեն ավելի շատ են վստահում»,- ասել է Իվանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ