News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք որոշակիություն ստացել են ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությանը, որով նա պատասխանում էր Նիկոլ Փաշինյանի ասված մտքերի վերջին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որեւ նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է: Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից: Այս վերջին հայտարարություններով վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության, ձեւավորման հիմքում է դրված: Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված, կուկլավոդների ծրագիր է իրականացվում Հայաստանում»,-ասաց նա: 

Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում ասվել է այնպիսի մի բան, որին չարձագանքելն ուղղակի հնարավոր չէ․ հարցականի տակ է դրվել՝ Արցախի հռչակագիրը. «Ամենաքիչը ես կցանկանայի մեկնաբանել Արցախի այսօրվա նախագահի ասածները։ Ի՞նչ սպասենք այս մարդուց։ Ես չգիտեմ՝ դա պայմանավորվածությա՞ն արդյունք է, այլ բան կա՞ սրա հետևում, ի՞նչ նպատակ են հետապնդում։ Գիտե՞ք Արցախում վերջերս հիմնական թեման ինչն էր՝ մենք այս ամեն ինչից հեռու մնանք, լավ հարաբերություններ ունենանք, լավ տներ կառուցենք փախստականների համար։ Ասվել է այնպիսի մի բան Հայաստանում, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ։ Ըստ էության՝ հարցականի տակ է դրվել Արցախի հռչակագիրը։ Ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ։ Երկուսով ենք գրել այդ հռչակագիրը՝ ես և Կարեն Բաբուրյանը։ Հարցականի տակ է դրվել հիմքը, որի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է։ Ես ինչքան հասկանում եմ՝ կա ցանկություն խորհրդարանով ընդունել ավելի լուրջ հայտարարություն, միգուցե դա փորձ էր կանխել մյուս հայտարարությունը։ Այսօր կտեսենք՝ կլինի այդպիսի հայտարարություն, թե՝ ոչ։ Ես գիտեմ, որ երեկ այդպիսի առաջարկն արդեն կար, որ գիտեք ես հայտարարությունն արդեն արել եմ միգուցե խորհրդարանը զերծ մնա, սրանով բավարարվենք»,- նշեց նա։

Երկրորդ նախագահի խոսքով, ըստ էության բոլոր կարեւոր ուղղություններով ունենք կատարյալ ձախողում. «Ամենից հետաքրքիրն այն է, որ երբ առաջին դեմքից իջնում ես ներքեւ, պարզ չի՝ ումից հարցնես: Ոչ մեկը բավարար  ժամկետով չի աշխատում, որ մի բան հարցնես: Կարծես կարտերի կալոդ է, խառնում, բաժանում են, նորից են խառնում»,-հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ