News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիան չունենալն է. չեն ստորագրում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ ասում են՝ դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի այդ պրոցեսին չգնալն է, որովհետեւ դու չափազանց թույլ վիճակում ես։ Դու հիմնավորելու հազար  հնարավորություն ունես, դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես, առանց դիվանագիտական հարաբերությունների ոչ մի տեղ դելիմիտացիան առաջ չի ընկնում։ Ի վերջո երբ մարդը շորեր է հագնում, սկզբում ներքնազգեստն է հագնում, հետո ինչ-որ բաներ, վերջում՝ պալտոն է հագնում. այսինքն՝ հակառակը չի լինում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ դելիմիտացիա չստորագրելն Ադրբեջանի հետ ֆիքսված սահման չունենալն է։ Եվ հարցին՝ արդյոք այդ պարագայում Ադրբեջանը չի՞ կարող ցանկացած ոտնձգություն իրականացնել Հայաստանի սահմանների նկատմամբ, երկրորդ նախագահը պատասխանեց.

«Վիճակը պարզունականացնելը տվյալ դեպքում ճիշտ չեմ համարում, որովհետեւ մենք չենք ասում՝ սահման չկա։ Դելիմիտացիային չգնալն այս պահին ոչ թե նրա համար է, որ ասենք՝ ընդհանրապես մենք սահման չունենք, այլ հետեւյալ հետեւանքներն է իր մեջ կրում. հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ եւ Ռուսաստանին՝ դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո, եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ, ի՞նչ ես ասելու, ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված չէ, այո, կսպասեմ 3.5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի, հետո չոր բանակցությունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլեւս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ, 1-2 ամիս բանակցություններից հետո մեկ քայլ հետ ես քաշվում եւ ասում ես՝ միայն մեկ պայմանով, այստեղ պետք է իմ պոստը լինի։ Դնելու են այդ պոստը, որը մի քանի ամիս հանգիստ կանգնելու է, դիտելու է, ինչպես Կապանում եղավ։ Հսկայական տարածքներ մենք այսօր չենք էլ վերահսկում, դելիմիտացիայի վտանգը այս սցենարը հնարավոր դարձնելն է։ Միշտ պետք է քեզ դնես հակառակորդի տեղը, պետք է հարց տաս՝ այս խնդիրը լուծելու համար դու ինչ կանես, միաժամանակ ասես՝ ինչ արգումենտ ունես դրա դեմ. չկա։ Այս իշխանությունը ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ինչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցի ռուսների գրպանը։ Ինչ-որ չափով տեղեկացված եմ, որ հիմա այսպիսի հարցեր են լինում, ասում է՝ թող ռուսների հետ բանակցեն, մեզ ինչ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝ այն ժամանակ Ղարաբաղն ուժեղ էր, եւ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էր. «Այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը մի հարց է, այսօր Ղարաբաղի համար չխոսելը՝ լրիվ ուրիշ բան է։ Ուղղակի հնարավոր չէ, այսպես մանիպուլյացնել հասարակությանը։ Այն ժամանակ ավելի շատ պետք էր Ղարաբաղի ձայնը լսել, այսօր ավելի շատ պետք է Հայաստանի ձայնը լսել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ