News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի շրջանային դատարանը 5-20 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ ներգրավված անձանց, հայտնել է ՌԲԿ-ն՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։

Ամենաերկար ժամկետը ստացել է Սերգեյ Խոջանյանը, ով դանակով հարվածել է Բելյանկինի սրտին։ Տղամարդու ծեծին մասնակից եղբայրներ Հրանտ եւ Համլետ Հայրապետյանները դատապարտվել են 18 եւ 17 տարվա ազատազրկման։ Գործով մյուս մեղադրյալները՝ Հակոբյանը, Եղիազարյանը, Մարկոսյանը, Մանուկյանը, Սահակյանը եւ Ստեփանյանը դատապարտվել են հինգ տարի վեց ամիս ազատազրկման՝ պատիժը կրելով ընդհանուր ռեժիմի գաղութում։

Գործով եւս երկու մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, դրանք են սրճարանի տնօրեն Գուրգեն Աղայանը, ով կոնֆլիկտ է ունեցել եւ սպանության ու խուլիգանության մեջ մեղադրվող Հովհաննես Հայրապետյանը։ Նրանք երկուսն էլ հեռակա ձերբակալվել են։

Կոնֆլիկտը, որը դարձել է Բելյանկինի մահվան պատճառը, տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 2-ին Կրասնոգորսկում։ Սրճարանի տնօրեն Գուրգեն Աղայանը պահանջել է, որ երկու այցելուներ՝ բժիշկ-ռեանիմատոլոգներ, լքեն հաստատությունը։ Եվս ինը հոգի, ովքեր հարբած են եղել, սկսել են ծեծել բժիշկներին։ Այդ պահին կողքով անցել է հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը։ Տեսնելով ծեծկռտուքը՝ նա տրավմատիկ ատրճանակից օդ է կրակել եւ սկսել է պահանջել դադարեցնել ծեծկռտուքը։ Փոխարենը ծեծկռտուքի մասնակիցները սկսել են նրան ծեծել. մի քանի հոգի բռնել են նրան, մյուսները՝ հարվածել։

«Ամբաստանյալները չեն ընդունել իրենց մեղքը ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու մեջ, քրեական գործի բոլոր նյութերը թարգմանվել են հայերեն, քանի որ մեկ ամիս անց ամբաստանյալները հրաժարվել են ռուսերենով անցկացվող քննությունից եւ թարգմանիչ են պահանջել»,– հաղորդում է քննչական կոմիտեն։

Հովհաննես Հայրապետյանը, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ, ձերբակալվել է Հայաստանում դեռ 2019 թվականի հուլիսին։ Մինչ այժմ չի հաջողվել հասնել նրա արտահանձնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ