News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կփորձի պարզել, թե Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ինչ գնով են կատարվում ՊՇՌ թեստերը։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։ 

Պաշտոնյայի խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրում է ինչպես օդանավակայանի շենքում համապատասխան տարածքները վարձակալած լաբորատորիաների, այնպես էլ օդանավակայանի ղեկավարության քաղաքականությունը։ 

«Մենք կուսումնասիրենք այս շուկան՝ հաշվի առնելով այն, թե որքան կարեւոր է այն ուղեւորների համար, ընդ որում՝ թե՛ մեր, թե՛ հանրապետության հյուրերի համար։ Այս շուկայում մրցակցությունը սահմանափակ է, քանի որ շատ դեպքերում ուղեւորները մեկնելուց եւ ժամանելուն պես պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։ Հանձնաժողովի խնդիրն է պարզել, թե արդյոք լաբորատորիաները եւ օդանավակայանի ղեկավարությունը չարաշահել են իրենց դիրքը»,-պարզաբանեց Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ