News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարարի հրամանի շրջանակում, աշխատողի վրա դրված ՊՇՌ հետազոտության պարտականությունը՝ ծախս կատարելու մասով, հակասահմանադրական է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով ՍԴ–ի որոշմանը, որով հակասահմանադրական է ճանաչվել ՊՇՌ թեստերի մասով Առողջապահության նախարարի  հրամանի մի հատվածը։

«Աշխատողի՝  իր հաշվին կատարելու վերաբերյալ բեռը հակասահմանադրական է, իսկ թե ում վրա պետք է լինի այս բեռը, ՍԴ որոշումից պարզ է մի բան, որ դա գործատուի տիրույթ չի տեղափոխվում, այլ տեղափոխվում է պետության տիրույթ։ Չնայած, ՍԴ–ն չի ասում, որ պետությունն ունի ուղղակի պարտականություն այս մասով, բայց բոլոր նախադրյալները, որոնք թվարկում է, ցանկացած ռացիոնալ պայմաններում առավել քան բավարար է  ընկալել, որ պետք է սրան վերջ տրվի եւ պետությունը պետք էիր քաղաքացիների նկատմամբ ստանձնի հոգատարության գործառույթը»,– ասաց Արամ Վարդեւանյանը։

Ըստ պատգամավորի՝ Սահմանադրական դատարանը Առողջապահության նախարարի հրամանով՝ «աշխատողն իր հաշվին» ձեւակերպումն ընկալել է որպես ֆինանսական բեռ կրելու պահանջ, ինչը հակասահմանադրական է։ 

«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետությունը պետք է որոշի՝ ով է կատարելու այդ վճարման պարտականությունը եւ Սահմանադրական դատարանը  Կառավարության փոխարեն այդ որոշումը չի կայացնի։ Կարծում եմ՝ այստեղ էլ է ամեն ինչ ողջամիտ, որովհետեւ Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների գործառույթն իր վրա։ Բայց այստեղ կա մեկ ձեւակերպում, որը կարծես թե շատերի մոտ  տպավորություն էր  առաջացրել, որ բոլոր դեպքերում խնդիրը տեղափոխվում է աշխատողի տիրույթ,  ինչն այդպես չէ։ Տեսեք՝ ինչ ձեւակերպում է օգտագործվում. «ՊՇՌ հետազոտության ծառայությունների մատուցման իրավահարաբերություններում գույքային պարտականությունների կրողների շրջանակի սահմանումը դուրս է հրամանի կարգավորման տիրույթից, բայց մինչ այդ  Սահմանադրական դատարանն ասում է, որ ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը կրում է աշխատողը։ Այստեղ շատ կարեւոր է տրոհել միմյանցից «ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականություն» եւ «ՊՇՌ հետազոտության ծառայությունների մատուցման» ոլորտը»,– ասաց Արամ Վարդեւանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է նաեւ սեփականության իրավունքի միջամտությանը։

«ՍԴ որոշման 44–րդ էջում  ասվում է՝ համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու տարբերակի դեպքում դա հանգեցնում է անձի սեփականության իրավունքի միջամտության։ ՍԴ–ն արձանագրել է, որ այս հրամանով  դրված պարտականությունը սեփական իրավունքի միջամտություն է, ինչի մասին բարձրաձայնում էին շատերը, բայց պետական բազմաթիվ  ծառայողներն խոսում էին հակառակի մասին»,– նշեց նա։

Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է նաեւ ՊՇՌ հետազոտության գնային քաղաքականությանը եւ նշել նաեւ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը, որը կազմում է 68 000 դրամ։

«ՍԴ–ն նշել է, որ անհրաժեշտ համամասնականության, համաչափության պահպանման առումով առաջ է գալիս խնդիր։ Այսինքն՝ ՍԴ–ն մի դեպքում արձանագրում է միջամտություն, մյուսում ֆիքսում է, որ խնդիր կա»,– նշեց Վարդեւանյանը։

Նա շարունակելով բացատրել  ՍԴ որոշումը, ասաց.

«ՍԴ–ն իր որոշման մեջ ասում է, որ ՀՀ Կառավարությունն ունի հայեցողություն, այսինքն՝ Սահմանադրության մեջ պարտադիր գրված չէ, որ ՊՇՌ հետազոտության   ծախսերը վերցնի իր վրա, բայց միաժամանակ ասում է, որ չի բացառում  այն  իրավիճակը, որ պետության կողմից ֆինանսական բեռի ծախսերի ստանձնումը իրականացվի, պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով, այդ թվում  նվազագույն աշխատավարձի չափով»։

ՍԴ–ի  որոշման այս տողերն ավելի պատկերավոր դարձնելու համար, Արամ Վարդեւանյանը մի օրինակ բերեց.

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երիտասարդը  փողոցում  տեսնում է, որ  տարեց կինը դժվարություն ունի փողոցն անցնելու հարցում։ Նա որեւէ պարտականություն չունի, բայց կարող է օգնել տատիկին փողոցն անցնել։ Պատկերացրեք, որ ՍԴ–ն այս իրավիճակի համար ավելացրել է ձեւակերպում, որ բարոյական չէ այդ պահին չօգնել տարեց կնոջը։  Այս պայմաններում Սահմանադրական դատարանն ասում է, որ դու այդ պարտականությունը չունես, բայց հարգելի պետություն, դու պետք է հաշվի առնես նվազագույն աշխատավարձի չափը, Հայաստանում սոցիալ–տնտեսական վիճակը եւ ըստ դրա հետեւություն անես, որովհետեւ ՍԴ–ն նաեւ ասւմ է, որ դու կարող ես քո վրա վերցնել այդ ծախսերը կատարելու բեռը»,– պարզաբանեց Արամ Վարդեւանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ