News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ համընդհանուր պայքարին ուղղված միջոցառումները:

ՌԴ մարդու բարեկեցության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի Դաշնային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Պոպովան կորոնավիրուսի դեմ ուղղված աշխատանքների ու քայլերի մասին հանդես է եկել մանրամասն զեկույցով:

Հանդիպումն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների ոչ պաշտոնական ճաշով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրները հաստատել են Միասնական գիտական տարածքի ստեղծման մասին համաձայնագրի փոփոխությունները
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները կայացած նիստում հավանության են արժանացրել Միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում նախատեսվող փոփոխությունները:
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին
Անկախ պետությունների համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը որոշվել է ացկացնել նոյեմբերին Նուր-Սուլթանում:
Բելառուսի վարչապետը ԱՊՀ գործընկերներին կոչ է արել առավելագույնս խուսափել դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներից
Մեզ հայտարարված տնտեսական պատերազմի պայմաններում անհնար կլինի կայուն տնտեսական աճի հասնել՝ առանց համակարգային խնդիրներից մեկը՝ դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկներից առավելագույնս խուսափելու խնդիրը լուծելու․․․
Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ-ի հարկային համաձայնագրից
Ղազախստանը դադարեցնում է երկրում ԱՊՀ-ի հարկային համաձայնագրի գործունեությունը...
Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ
ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում․․․
ԱՊՀ ԱԳՆԽ հաջորդ նիստը կկայանա Նուր Սուլթանում
«Նեղ ձևաչափով որոշում է կայացվել ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022 թվականի հոկտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Նուր Սուլթան քաղաքում»,- ասել է Լեբեդևը։