News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի արտիստները շնորհավորել են ռուսական խաղաղապահ զորախմբին Լեռնային Ղարաբաղի հեռավոր դիտակետերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Համույթի գեղարվեստական անձնակազմը նոր ստեղծագործական ամանորյա ծրագիր է ներկայացրել ռուս խաղաղապահների համար։ «Այսօր մենք շնորհավորում ենք մեր խաղաղապահների Ամանորը։ Նրանց համար բերել ենք Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի համերգը, ինչպես նաեւ նվիրել մեր հայրենիքից մի փոքրիկ հատված՝ տոնածառ։ Համույթի համերգները կտեւեն մինչեւ ամանորյա տոների ավարտը։ Մենք յուրաքանչյուր զինծառայողի կշնորհավորենք եւ կհանձնենք նրանց ամանորյա նվերներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը։ 

2022 թվականի Ամանորի նախաշեմին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ծառայության եւ տեղակայման վայրերում ընդունվում են շնորհավորանքներ եւ ամանորյա նվերներ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից եւ հիմնադրամներից։

«Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք՝ թեեւ երկար ժամանակ պահանջվեց հասնելու համար, եւ երբ պատրաստվում էինք գալ այստեղ, երկար մտածում էինք՝ ինչ բերել, քանի որ հիմնականում համույթի երգացանկը հայրենասիրական բաղադրիչ ունի։ Բայց մտածելով, որ Ամանորի նախաշեմին մենք չենք կարող երգել լուրջ բովանդակության երգեր, մենք որոշեցինք մի փոքր զանազանեցնել երգացանկը»,-ասել է Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի տնօրեն Դմիտրի Ակմանովը:

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին համույթի կոլեկտիվը ելույթ կունենա Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերում ռուս խաղաղապահների եւ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների բնակիչների համար, ինչպես նաեւ մարդասիրական ակցիայի շրջանակում Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, կշնորհավորեն 6-ից 15 տարեկան երեխաներին։

«Այսօր մեզ մոտ եկավ Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթը։ Մենք լավ հանդես եկանք, մեզ դուր եկավ: Հրամանատարի տեղակալը մեզ տոնածառ նվիրեց։ Նրանց գալով մենք զգացինք, որ մոտենում է Նոր տարին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Սկորոբոգատովը։  

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է առաքվել տոնական բեռ՝ տոնածառեր եւ տոնածառի զարդարանք, սննդի եւ հիգիենայի պարագաներ, հրուշակեղեն եւ քաղցրավենիք, անձնական շնորհավորանքներ (նամակներ եւ բացիկներ) Հայրենիքի պաշտպաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ